Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ պայմանավորվեց ցուցարարների հետ վարչապետի օգնականը

12:50, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Ի՞նչ պայմանավորվեց ցուցարարների հետ վարչապետի օգնականը

Ավարտվեց Կառավարության մոտ գազավորված ըմպելիքների թանկացման դեմ ցույց անող քաղաքացիների բողոքի ակցիան։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մոտեցավ ցուցարարներին և խոստացավ, որ վաղը հինգ անձից բաղկացած խմբի հետ կհանդիպեն ֆինանսների, առողջապահության նախարարությունների և կառավարության ներկայացուցիչները, որի ընթացքում կքննարկեն խնդրի հետ կապված բոլոր հարցերը։

Ցուցարարաները նշեցին, որ եթե վաղվա հանդիպումն իրենց չգոհացնի, ապա ավելի շատ մարդկանցով կգան կառավարության մոտ և կրկնակի ուժով կշարունակեն իրենց բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն ու աշխատակիցներն այսօր վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց են և բողոքում են գազավորված ըմպելիքների թանկացման դեմ։

4182 | 0
Facebook