Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում»․ Արթուր Միսակյանն ահազանգում է

12:15, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում»․ Արթուր Միսակյանն ահազանգում է

Օգտատեր Արթուր Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրանյան փողոցում է: Առավոտյան ժ. 8:30-9:00 հատվածում: Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում: Այս մարդաբոյ, կիսասոված 6 շունը (ի դեպ 2-ն էլ մնացին կադրից դուրս, որովհետև մյուս մայթին հարձակվել էին մի այլ շան վրա, որը իրենց «թիմից» չէր), աղբամանի մոտ ուտելիք չճարելուց հետո, չէին «զլանում» նաև հարձակվել անցնող մեքենաների ու մարդկանց վրա: Երկար-բարակ չեմ գրելու, թե սրանք, երբ խմբերով են, ինչ վտանգ են ներկայացնում նախ մարդկանց և հետո երթևեկության համար: Երևանի, ինչպես նաև հանրապետության մյուս բնակավայրերում թափառող շները իսկական գլխացավանք ու վտանգ են ներկայացնում (քանիցս խոսվել ու գրվել է այս մասին), հետևաբար հորդորում եմ պատկան մարմիններին իրական քայլեր ձեռնարկել այս վիճակը շտկելու համար: Սա պարզապես անթույլատրելի է»:

14334 | 1
Facebook