Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Լուսինե Բադալյանի գրառման խմբագրումը չվրիպեց քոչարյանականների աչքից

13:30, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Լուսինե Բադալյանի գրառման խմբագրումը չվրիպեց քոչարյանականների աչքից

Համացանցի օգտատերերը շարունակում են քննարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը, ավելի ստույգ՝ գրառման խմբագրումները: Այն չէր վրիպել հատկապես քոչարյանականների աչքից, որոնք սկսել էին շահարկել թեման՝ տարաբնույթ մեկնաբանություններով: Օգտատերերի մի մասն այն որակել էր «հարված Փաշինյանին», «Լուլուն Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ» և այլն, մյուսներն էլ ուշադրությունը կենտրոնացրել էին լրատվամիջոցներին վերաբերող հատվածին, որտեղ նա հորդորում էր հետևել կոնկրետ լրատվամիջոցների, եթե կարիք կա ճիշտ ինֆորմացիա ստանալու: «Հայաստանում լրատվամիջոցները միայն «Իմ քայլին» հարող, այս կամ այն ուժին պատկանող ու Քոչարյանին վաճառվածները չեն. կան նաև իսկապես անկախ լրատվամիջոցներ», «Լուսինեի կոչը՝ հետևել այս կամ այն լրատվամիջոցին, մեղմ ասած, այդ տեսակետը չեմ կիսում»,- արձագանքում են օգտատերերը:

Նախնական տարբերակը
Նախնական տարբերակը
Փոփոխված տարբերակը
Փոփոխված տարբերակը

| | |
5473 | 0
Facebook