Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

11:25, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Մրցաշարն հավաքել է անչափ ուժեղ կազմ: 357 մասնակիցներից 142 կրում են գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է օրեր առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճած Վլադիսլավ Արտեմևը:

Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

Այսօր տեղի կունենա մրցաշարի առաջին տուրը: Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

2069 | 0
Facebook