Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Ավինյանը՝ գազի գնի մասին

11:30, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Տիգրան Ավինյանը՝ գազի գնի մասին

«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Հենց որևէ նոր տեղեկատվություն ունենանք, կկիսվենք ձեզ հետ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով հարկային օրենսգրքի փաթեթի խորհրդարանական քննարկմանը՝ Ավինյանը նշել է. «Հարկային օրենսգրքի փաթեթը բավականին ծավալուն է և շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևապես դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են և արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ»:

Դիտարկմանը, թե հարկային օրենսգրքի շուրջ կա անհամաձայնություն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների միջև, Ավինյանը նկատեց. «Փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է։ Այնտեղ շատ դետալներ կան, որոնք կառավարության ներսում երկար քննարկումներ են անցել, և ես չեմ բացառում, որ դրանք կշարունակվեն նաև Ազգային ժողովում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումներ կտրվեն»:

4970 | 0
Facebook