Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաբայանը լավ կանի Ռուսաստանի հետ ուրիշ գործեր բռնի». Միքայել Նահապետյան

12:05, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Բաբայանը լավ կանի Ռուսաստանի հետ ուրիշ գործեր բռնի». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ մոտ տպավորություն է, թե Սամվել Բաբայանը պատերազմի ավարտից հետո չի հասկացել, թե ինչեր են տեղի ունեցել Արցախում ու դրա շուրջ։ Էդ մարդը նույնիսկ իրեն հարց չի տվել, թե ո՞նց է ստացվել, որ որևէ օտարերկրյա զինվորական պաշտոնապես Արցախ ոտք չի դրել։ Միջազգային հանրությունը «Ռուսաստանի մանդատի» թեման փակել է դեռ 1997-ին, փակել է՝ «պլոտնի»։ Այ, գուցե ռուսները դրա հետ չեն հաշտվում։ Բաբայանը լավ կանի Ռուսաստանի հետ ուրիշ գործեր բռնի. օրինակ` ներկոտ թղթեր բերի, քիմիական նյութերով մաքրի: Ի դեպ՝ մի տխուր պատմություն կա ղարաբաղցիքի կտրուկ բնավորության մասին։ Հեռավոր 1990-ին՝ «Պյատաչոկ» սրճարանի դիմաց, ցուցադրաբար գնդակահարվեց կոմունիստ մի պաշտոնյա, ով կարծել էր թե Մութալիբովի հետ ինքնավարության դիմաց գործարք կնքելը լավ տարբերակ է»։

4627 | 0
Facebook