Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Ո՞նց է իրեն պատկերացնում այդ մարդը որպես երկրի նախագահ». Կարինե Հարությունյան

11:50, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Ո՞նց է իրեն պատկերացնում այդ մարդը որպես երկրի նախագահ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սամվել Բաբայանի հարցազրույցը նոր եմ նայում, կարճ ասած, ասում է՝ մենք չենք կարող հարցը լուծել, տանք ռուսին, ռուսը լուծի: Սա կապ ունի՞ առաջիկա նախագահական ընտրությունների ու էդ ընտրություններում իր թեկնածության առաջադրման հետ, թե՞ իսկապես հայկական կողմին այդքան տկար է համարում բանակցային գործընթացում: Եթե երկրորդն է, ո՞նց է իրեն պատկերացնում այդ մարդը որպես երկրի նախագահ, եթե ի սկզբանե բացառում է, որ հայերը կարող են ուղիղ բանակցությունների ճանապարհով Ադրբեջանի հետ լեզու գտնել: Իսկ եթե առաջինն է, շատ ավելի վատ իր համար: Բոլոր դեպքերում Սամվել Բաբայանը ոչ քաղաքական գործիչ է՝ մեծ հաշվով, ոչ քաղաքական լեզվին է տիրապետում, ոչ էլ, առավել ևս, դիվանագիտության հետ առնչություններ ունի՝ որպես երկրի ապագա ղեկավար, էլ չեմ ասում՝ բանակցող: Ու իր նմաններն են նաև Հայաստանում, որ համանախագահների հայտարարությունից հետո գլխներին սև են կապել, թե միակ ճանապարհը պատերազմն է»:

| | |
2546 | 0
Facebook