Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի մի շարք քաղաքների ու գյուղերի ճանապարհներին ձյուն է տեղում

13:15, կիրակի, 17 մարտի, 2019 թ.
Հայաստանի մի շարք քաղաքների ու գյուղերի ճանապարհներին ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Թալին քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ ,Սևան և Ճամբարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Մեղրիի տարծաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

| | |
2186 | 0
Facebook