Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել բնակելի տան տանիքում. կա տուժած

12:50, կիրակի, 17 մարտի, 2019 թ.
Հրդեհ է բռնկվել բնակելի տան տանիքում. կա տուժած

Մարտի 16-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:10-ին:

Տան (սեփականատեր` Ա. Գ.) ննջասենյակում այրվել են մահճակալը, անկողնային պարագաներ (5 քմ) և գորգը՝ մասամբ:

Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին (ունեցել է վատ ինքնազգացողություն) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հոսպիտալացումից քաղաքացին հրաժարվել է:

| | |
1622 | 0
Facebook
COMMENT.am