Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Մինչև դրանց հանցավոր կառուցապատումը հասարակական նշանակության այգի էր». Մարատ Բաղդասարյան

11:30, կիրակի, 17 մարտի, 2019 թ.
«Մինչև դրանց հանցավոր կառուցապատումը հասարակական նշանակության այգի էր». Մարատ Բաղդասարյան

Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոնումենտում կառուցված դղյակների տեղում, մինչև դրանց հանցավոր կառուցապատումը, հասարակական նշանակության այգի էր։ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ այդ հողերը սեփականաշնորհման ենթակա չեն։ Նախկինում բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող որոշ պաշտոնյաներ հաջողացրել են կամայական որոշումներով այդ հողամասերը հանել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկից ու ապօրինաբար սեփականաշնորհել են։ Այս անօրինական որոշումների վիճարկումն է այն իրավական հիմքը, որով հնարավոր է դատական կարգով վերականգնել պետությանը պատճառված ահռելի վնասները։ Դատարանը վերականգնելով նշված հողամասերի նախկին իրավական կարգավիճակը, ինքնաբերաբար կճանաչի այդ հողամասերի և որպես հետևանք` նաև դրանց վրա կառուցված շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Եթե այդ հողամասերի ներկայիս զավթիչ սեփականատերերը բողոքարկեն նման արդարացի վճիռները, ապա համոզված եղեք` նրանց պարտություն է սպասվում նաև եվրոպական դատական ատյաններում։ Առաջին անհետաձգելի քայլը` օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից համապատասխան հայցադիմումի հիման վրա դրանց նկատմամբ արգելանքի կիրառումն է»։

| | |
2114 | 0
Facebook
COMMENT.am