Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Նորից ռուսական աքլորը ծղրտաց». Երջանիկ Աբգարյան

00:30, կիրակի, 17 մարտի, 2019 թ.
«Նորից ռուսական աքլորը ծղրտաց». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից ռուսական աքլորը ծղրտաց. ՌԴ դեսպան Կոպիրկինը պահանջում է Հայաստանից «ավելի լավ» կարգավիճակ տալ ռուսերեն լեզվին: Ռուսների լկտիությունը չափ ու սահման չի ճանաչում: Հերիք չէ թալանում են Հայաստանը, հերիք չէ իրենց հսկողությունն են հաստատել մեր երկրի էներգետիկ, կապի և երկաթուղային համակարգերի վրա, հերիք չէ, որ Հայաստանում ռազմական լայն ներկայություն ունեն և ռուս ձրիակեր զինվորականություն լափում է մեր երեխաների բերնից կտրված հացը և այլն, հիմա էլ ուզում են նենգամտորեն իրենց քիթն ավելի խորը խոթել մեր սրբության սրբոցի՝ մեր ինքնության հիմնարար գործոնի՝ հայոց լեզվի տիրույթի մեջ: Սրանք «մոռանում» են, որ իրենց երկրում ամեն ինչ արվում է օտար լեզուներ կրող ազգային և հանրային խմբերի դեմ, որպեսզի դրանք մոռանան իրենց լեզուները և ուծվեն իրենց մեջ»:

| | |
5791 | 1
Facebook