Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք՝ ավագանու անդամներս, որևէ կերպ պաշտպանված չենք». Թեհմինա Վարդանյան

15:50, շաբաթ, 16 մարտի, 2019 թ.
«Մենք՝ ավագանու անդամներս, որևէ կերպ պաշտպանված չենք». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Համայնքների Միության կողմից կազմակերպված աշխատաժողովի ժամանակ խոսեցի խնդիրների մասին, որոնց հետ բախվում է ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ժամանակ՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ մենք՝ ավագանու անդամներս, որևէ կերպ պաշտպանված չենք։

Ավագանու անդամը պետք է լինի անձեռնմխելի և կաշկանդված չլինի իր գործունեությունից կամ պարտականություններից բխող տեսակետ և կարծիք հայտնել։

✅ Երևանի ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է.

Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու` իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ` քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ»:

| | |
1699 | 0
Facebook