Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կրթության ազգային ինստիտուտի կարգավիճակը մնացել է օդից կախված. «Հրապարակ»

10:20, շաբաթ, 16 մարտի, 2019 թ.
Կրթության ազգային ինստիտուտի կարգավիճակը մնացել է օդից կախված. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը շունչը պահած՝ սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ: Հիշեցնենք` աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։ «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որեւէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»,- ասացին աշխատակիցները: Ի դեպ, ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաեւ այս տարվա դպրոցական քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որեւէ բան պահպանել «նախկիններից»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3431 | 0
Facebook