Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հակասություններ՝ «Իմ քայլի» և գործադիրի միջև. «Հրապարակ»

10:10, շաբաթ, 16 մարտի, 2019 թ.
Հակասություններ՝ «Իմ քայլի» և գործադիրի միջև. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և գործադիրի միջև լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։

Մասնավորապես, նախատեսվում է 2020թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։ Պատգամավորներն ասում են, որ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ապա կարճ ժամանակում նոր փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու։ Հարկային օրենսգիրքը, ըստ ամենայնի, կքննարկվի հաջորդ քառօրյայում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4174 | 0
Facebook