Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի կարելի գրիչի մի հարվածով 11000 հազար նպաստառուի հանել ցուցակներից». Արիս Վաղարշակյան

01:00, շաբաթ, 16 մարտի, 2019 թ.
«Չի կարելի գրիչի մի հարվածով 11000 հազար նպաստառուի հանել ցուցակներից». Արիս Վաղարշակյան

Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չի կարելի գրիչի մի հարվածով 11000 հազար նպաստառուի հանել ցուցակներից: Հնարավոր չի, որ բոլորը ունենան նույն սոցիալական վիճակը: Վարկային պատմությունը շատ ավելի երկար է տևում, քան աղքատության հանկարծահաս ներուժումը ընտանիքներ: Կարող է պարզվի ամսական ունեն 300000 վարկ, բայց վաղուց չեն մարում: Պատկան մարմինները յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն դիտարկեն: Աշխատատար գործընթաց է, էլի կոռուպցիոն ռիսկերով, բայց ավելի լավ է մի քանի աֆերիստ շարունակեն ստանան այդ գումարները, քան մեկ իսկապես աղքատ ընտանիք, օրենքի տառին համապատասխան, զրկվի նպաստից: Իսկ 4.5 միլիարդ դրամը առանձնսպես խոսուն թիվ չէ: Մի հատ շատ խելացի մարդ ասում էր` թափ տանք մեր օլիգարխներից յուրաքանչյուրին, գրպանից 10 միլիոն դոլար կընկնի: Մեկին թափ տվեք, մինչև պատկան մարմինները նորմալ մոնիթորինգ կանեն նպաստառուների ամբողջ ցանկը»:

| | |
3398 | 1
Facebook