Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

98 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

17:05, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
98 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

1921-ի այս օրը` մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է 1915-ի հայոց ջարդերի կազմակերպիչներից Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921-ի հունիսի 2-ին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին։

Վերջինս պաշտպանվել է երեք դատախազի կողմից, որոնցից մեկը Քիլի համալսարանից օրենսդրության պրոֆեսոր, բժիշկ Թեոդոր Նիմայերն էր։

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960-ի մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձաններ են կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913թ.-ին փոխադրվել է Սերբիա։

| | |
6229 | 1
Facebook
COMMENT.am