Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

16:25, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք՝ Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

| | |
1210 | 0
Facebook
COMMENT.am