Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռ. Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

15:45, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
Ռ. Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։ «Դատարանը բավարարեց կալանքը երկարացնելու միջնորդությունը, գրավինը՝ մերժեց, բայց... Ըստ էության, 301.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչև հիմա առկա 4 այլ ակտերով, այսինքն, դատարանը, ըստ էության, նշելով, որ ուղղակի Վերաքննիչի երկու որոշում կա, որոնք չնայած որ բողոքարկված են Վճռաբեկ, բայց իրենք ուժի մեջ են և դրա հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը: Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, և գտել է, որ չկա հիմնավոր կասկած՝ կաշառքի դրվագով... Ակտը բողոքարկվելու է»,- ասաց պաշտպան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ Ռ. Քոչարյանը ներկա էր նիստին:

6059 | 0
Facebook