Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր ռինգ դուրս կգա Վախթանգ Հարությունյանը

12:55, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
Այսօր ռինգ դուրս կգա Վախթանգ Հարությունյանը

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն իսկ հասել է աննախադեպ արդյունքի՝ կիսաեզրափակչում ունենալով 5 մասնակից: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա եւ եզրափակչի համար կպայքարի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կիսաեզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն վաղը:

| | |
863 | 0
Facebook
COMMENT.am