Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կրճատումների հետ կապված՝ ԼՀԿ-ն հարցապնդմամբ դիմել է Կառավարությանը

11:35, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
Կրճատումների հետ կապված՝ ԼՀԿ-ն հարցապնդմամբ դիմել է Կառավարությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Մասնավորապես՝
     - ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված
     - որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները
     - ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ
     - ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
     - և վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին:

Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում»։

| | |
1056 | 0
Facebook