Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Իմ քայլ»-ում քննարկելու են Առողջապահության նախարարի աղմկահարույց գրառումը. «Հրապարակ»

09:25, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
«Իմ քայլ»-ում քննարկելու են Առողջապահության նախարարի աղմկահարույց գրառումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին գրած ստատուսը՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների դեմ, սրել է պայքարը, որի կիզակետում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, իսկ «փարդի ետևից» վեճին հետևում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով շատ մտերիմ է Զեյնալյանի հետ, ինչն ավելի է հունից հանում նախարարին։

«Խնդիրն այն է, որ Նարեկ Զեյնալյանը, որը մեծ պրակտիկա ունեցող բժիշկ է և փորձում է իր համքարության թասիբը պահել, մարտի 22-ին հանդիպում է նշանակել բժիշկների հետ, որոնք լուրջ անհանգստացած են Թորոսյանի բարձրաձայնումից, թե իշեմիկ ինսուլտի բուժումն անվճար է, իրականում անվճար է այդ հիվանդության որոշ տեսակների բուժումը. հիվանդը գնում է բժշկի մոտ, իրեն ասում են` վճարի, վերջինս էլ` «թաղեմ ձեզ, նախարարն ասել ա` ձրի ա»։ Հիմա Զեյնալյանն ուզում է իրավիճակը հասկանալ, ինչի մասին տեղյակ են պահել Թորոսյանին, ինչն էլ դուր չի եկել նրան և անմիջապես արձագանքել է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5031 | 0
Facebook