Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանված զինվորները ֆուտբոլիստներ են եղել

00:05, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
Սպանված զինվորները ֆուտբոլիստներ են եղել

Մարտի 12-ին սպանված գյումրեցի զինվորներ Համլետ Հրաչի Ավագյանը և Կարեն Արտակի Կարապետյանը ֆուտբոլիստներ են եղել։ Այս մասին հայտնում է Գյումրիի «Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունը՝ ցավակցական ուղերձ հղելով։

««Շիրակ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է Համլետ Հրաչի Ավագյանի և Կարեն Արտակի Կարապետյանի ընտանիքիներին, մտերիմներին և ընկերներին:

Երկու զինվորներն էլ հանդիսանում էին մեր սաները և մեր ընտանիքի անդամները… Հանգչեք խաղաղությամբ, քաջ զինվորներ...»,- նշված է ուղերձում։

| | |
7477 | 1
Facebook
COMMENT.am