Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Բասկետբոլի Հայաստանի գավաթ․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

18:50, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
Բասկետբոլի Հայաստանի գավաթ․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել Հայաստանի գավաթի 2018/19 թթ. խաղարկության 1/2 եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում կիսաեզրափակչում կազմվել են «Արցախ» - «Էրեբունի» և «Արագած» – «Ուրարտու» զույգերը:

Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով: Գավաթային առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 16-ին, իսկ պատասխան հանդիպումները մարտի 18-ին՝ Երևանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող:

| | |
567 | 0
Facebook
COMMENT.am