Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Այս ուղղությունը չափազանց հեռանկարային է Հայաստանում». Գևորգ Լոռեցյան

19:45, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
«Այս ուղղությունը չափազանց հեռանկարային է Հայաստանում». Գևորգ Լոռեցյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր փաստ. Համաձայն վիճակագրության՝ կիբերսպորտի ընդհանուր լսարանն աշխարհում հասել է 395 միլիոնի, որոնցից 222 միլիոնն ակտիվ խաղացողներ են, իսկ 173 միլիոնը՝ ֆանատներ: Ըստ կանխատեսումների՝ կիբերսպորտի ընդհանուր լսարանը մինչև 2021 թվականը հասնելու է 580 միլիոնի: 2018 թվականին, ի դեպ, կիբերսպորտի միջազգային շուկայի ծավալը հասել է 900 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ 2020-ին կհասնի 1.5 միլիարդի:

Հ.Գ. իմ համոզմամբ` այս ուղղությունը չափազանց հեռանկարային է Հայաստանում ու լավ նախադրյալներ ունի զարգանալու համար»:

| | |
1839 | 0
Facebook
COMMENT.am