Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել․ ՄԻՊ

18:00, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել․ ՄԻՊ

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով. իրականացվում է մշտադիտարկում․ այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել է ահազանգ աշխատակազմ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկման հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը:

Մասնավորապես, Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ 17 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
     Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ներքո։

| | |
1181 | 0
Facebook