Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են». Լուսինե Հարոյան

00:10, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
«Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են». Լուսինե Հարոյան

Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Օպերայի շրջակայքը պիտի ազատագրվի այդ սրճարաններից, ակնհայտ է:
     Այն, որ նախկինում քրեա-օլիգարխիկ ռեժիմը չի սիրել Երևանը, որովհետև գավառացիներ են և չգիտեն, թե ինչ է նշանակում սիրել հարազատ քաղաքը և տարիներ շարունակ աղճատել է նրա դիմագիծը` անօրինականորեն մեջ-մեջ անելով ամենն, ինչ հնարավոր էր, նույնպես ակնհայտ է:
     Բայց զարմանալի է, որ մոտակա սրճարանների սեփականատերերի ու իբր աշխատողների թիվը մեկ օրվա ընթացքում երկրաչափական պրոգրեսիայով աճեց: Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են, շատ ավելի հավանական է, որ սա կոնկրետ ուղղոդվող ակցիա է, և կարելի է հասկանալ, թե ում կողմից ուղղորդվող, եթե հիշենք, թե ում են պատկանում սրճարանները:
     Օպերան և Երևանը պիտի ազատագրեն գավառացիների ծանր ժառանգությունից, այս հարցում լիովին աջակցում եմ քաղաքապետարանին և նաև ակնկալում եմ, որ այս պրոցեսը լրնելու է շարունակական, ինչպես նաև քրեական պատասխանատվության են ենթարկվելու այս անօրինական գործարքների բոլոր մասնակիցները:

Երազում եմ այն օրվա մասին, երբ Երևանին կվերադարձնենք թամանյանական տեսքը և երբ յուրաքանչյուր երևանցու մեջ կարթնացնենք Երևանի հանդեպ մեծ խանդատաղանք ու սեր»:

| | |
3557 | 0
Facebook
COMMENT.am