Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում». Ռուբեն Սահակյան

16:30, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
«0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում». Ռուբեն Սահակյան

«Ասում են՝ Պաշտպանության բանակն իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցը միայն սահմաններին պետք է լինի. դա կատարյալ անգրագիտություն է: Մենք հղում ենք կատարում օրենքներին ու ասում՝ դա նաև ներքին հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: «0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում ու դրա բացատրությունը ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ. դա կարող եք ընդունել որպես հիմք»:

Պաշտպանը նշեց, որ Ռ. Քոչարյանն այսօր ևս պատրաստվում է ելույթով հանդես գալ. «Միշտ էլ ելույթներ ունեցել է: Առաջին իսկ նիստում՝ հուլիսի 27-ին, նա մի չքնաղ ելույթ ունեցավ, եթե բարձրաձայնեմ՝ ինչ ասաց, կստացվի նախաքննության գաղտնիք եմ բացահայտում: Ելույթից հատված կարող եմ ասել, օրինակ էն, որ ինքը ճիշտ ա եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ ու ստանալով հաղորդագրություն Ազգային անվտանգության ղեկավարի կողմից, որ բանակը փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել ու փորձում է միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են... Ես անձամբ տեսել եմ, որ խոսքը գնում է գեներալներ Մանվելի, Մելքոնյանի մասին: Այս առումով Քոչարյանն ասում է՝ ժողով եմ արել ու ասել՝ բանակը մի ներքաշեք քաղաքական գործընթացների մեջ: Եթե արտակարգ դրություն չմտցներ, եթե զոհերն ավելին լինեին, կասեին՝ Քոչարյանն անգործության մատնվեց, ինչքան զոհ ունեցանք»,- շարունակեց Սահակյանը:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու՝ ՀՔԾ միջնորդության քննությունը։

| | |
1543 | 1
Facebook