Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Աստիճանաբար հասնում եմ լավագույն մարզավիճակիս». Գոռ Երիցյան

15:45, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
«Աստիճանաբար հասնում եմ լավագույն մարզավիճակիս». Գոռ Երիցյան

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը, ով այս օրերին մարզումներ է անցկացնում ԱՄՆ-ում, «Punch Boxing»-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է մարզումային ընթացքի մասին.

«Մարզումներն անցնում են շատ լավ: Աստիճանաբար հասնում եմ լավագույն մարզավիճակիս: Արդեն սկսել ենք սպարինգ ցիկլը: Մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ: Նման մակարդակի բռնցքամարտիկների հետ սպարինգներ անցկացնելը մեծ փորձ է մեզ համար: Այստեղ բոլորը բարձր կարգի բռնցքամարտիկներն են և կռվում են մինչև վերջ: Կարելի է ասել ցանկացած սպարինգ մենամարտ, պաշտոնական մենամարտերից չի տարբերվում»:

Հիշեցնենք, որ Երիցյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 10 մենամարտերում:

| | |
588 | 0
Facebook
COMMENT.am