Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Օպերայի հարակից փողոցները կաթվածահար են․ երթևեկությունը դադարեցված է

12:20, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
Օպերայի հարակից փողոցները կաթվածահար են․ երթևեկությունը դադարեցված է

«Էդ քանդված քարը սաղիդ գերեզմանին ա լինելու»,- դիմելով ապամոնտաժման տարածքը հսկող ոստիկաններին, ասաց սրճարանի աշխատակիցներից մեկը:
     Աշխատակիցները նստացույց են իրականացնում՝ փակելով Օպերայի հարակից փողոցները:
     Ցուցարարները վանկարկում են «Հաց ենք ուզում»:
     Մաշտոցի պողոտայի հատվածում իրավիճակն այս պահին լարված է: Ոստիկանները փորձում են հեռացնել ցուցարարներին փողոցներից:

Օպերայի հարակից տարածքի փողոցները կաթվածահար են: Երկկողմանի փակ է Մաշտոցի պողոտան: Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկը:

Ոստիկանները պարբերաբար հեռացնում են ցուցարարներին երթևեկելի հատվածներից, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։

| | |
2670 | 1
Facebook
COMMENT.am