Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքացիների կյանքն այս նախագծով ավելի է հեշտանում». վարչապետ

11:40, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
«Քաղաքացիների կյանքն այս նախագծով ավելի է հեշտանում». վարչապետ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց. «Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, քաղաքացիների համար սրանով կյանքն ավելի է հեշտանում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել տեղեկանքին, մարդը մինչը հիմա թոշակավորվելու համար պետք է ինքը տեղեկանք ներկայացներ, հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Մյուս հարցը, երբ ասում էինք՝ ծառայության ընթացքում որոշակի վնասվածքներ ստացած և բուժման մեջ գտնվող քաղաքացիները կարող են նոտարական կարգով լիազորել, որպեսզի նրանց փոխարեն թոշակ ստանան, հիմա, եթե այս քաղաքացին ունենա բանկային քարտ ու էդ թոշակը փոխանցվի դրան, նոտարական տեղեկանքի անհրաժեշտություն չի ծագի»:

| | |
2634 | 0
Facebook
COMMENT.am