Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի բացառվում, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին նկատվող լարվածությունն ավելի մեծանա». Արտյոմ Տոնոյան

18:10, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
«Չի բացառվում, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին նկատվող լարվածությունն ավելի մեծանա». Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանաադրբեջանական սահմանը շարունակում է մնալ անհանգիստ։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ իրանական կողմից ադրբեջանական սահմանը խախտելու փորձ է կատարվել նաև երեկ գիշեր, այս անգամ Յարդըմլիի շրջանի Օսթաիր գյուղի հատվածում։ Համաձայն Ադրբեջանի ՊՍԾ կայքի տարածած հաղորդագրության՝ սահմանը խախտելու փորձ է կատարել 6 հոգանոց զինված խումբ, սակայն ադրբեջանցի սահմանապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում նշված խմբի անդամներից մեկն սպանվել է, մյուսները դիմել են փախուստի։ Առաջին հայացքից տպավորություն կա, որ ԱՀ ՊՍԾ-ն ցանկացել և վրեժխնդիր է եղել Բալա Բահմանլի գյուղի մերձակայքում մարտի 10-ին արձանագրված միջադեպի և սպանված ադրբեջանցի զինծառայողի համար, սակայն պարզվել է, որ երկրորդ միջադեպի արդյունքում սպանվածը ևս ԱՀ քաղաքացի է։ Չի բացառվում, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին նկատվող լարվածությունն առաջիկա օրերին ավելի մեծանա»։

| | |
2002 | 0
Facebook
COMMENT.am