Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քաղաքականությունը Վանեցյանի հաջորդ հանգրվանն է. «Ժամանակ»

09:20, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
Քաղաքականությունը Վանեցյանի հաջորդ հանգրվանն է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ավելի ու ավելի է հակվում դեպի քաղաքականություն։ Հենց այդ ցանկությունների շրջանակում պետք է դիտարկել Արցախում վերջին հայտարարությունը ազատագրված տարածքները բնակեցնելու վերաբերյալ։

Վանեցյանին շատ լավ են վերաբերվում Արցախում, դա էլ կարող է Վանեցյանի քաղաքական հեռանկարին օգտակար ակտիվ համարվել։ Եթե իշխանությանը հաջողվի հաղթել մեդիապատերազմում, կասկած չկա, որ Վանեցյանի հաջորդ հանգրվանը քաղաքականությունն է՝ անկախ նրանից, թե գործող ուժից քանիսն են համաձայն այդպիսի հեռանկարի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3976 | 1
Facebook