Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում սերիական արտադրության կդրվեն հեռակառավարվող հետախուզական մեքենաներ

18:30, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Թուրքիայում սերիական արտադրության կդրվեն հեռակառավարվող հետախուզական մեքենաներ

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարությանն է հանձնվել ցամաքային ինքնագնաց հետախուզական թեթև, միջին և ծանր հեռակառավարվող մեքենաների նախատիպերը։

Մինչև ընթացիկ տարվա հուլիսը նախատեսվում է այդ մեքենաները դնել սերիական արտադրության, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Anadolu-ին:
     Դրանք օգտագործվելու են միայն հետախուզական նպատակներով, ինչպես ցերակային, այնպես էլ գիշերային ժամերին։

Թեթև մեքենաների քաշը չի գերազանցում 1 կգ-ը։ Միջին քաշ ունեցող մեքենաների կշիռը կազմելու է 3կգ, իսկ ծանրերինը՝ մինչև 6կգ։

Մեքենաների վրա տեղադրվելու են ցածր ձայն ունեցող շարժիչներ։ Դրանք հիմնականում օգտագործվելու են քարանձավներում, բնակելի շենքերում։

Թուրքիայում սերիական արտադրության կդրվեն հեռակառավարվող հետախուզական մեքենաներ
6160 | 0
Facebook