Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել «Տաշքենդ օփեն»-ում

15:20, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Հայ շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել «Տաշքենդ օփեն»-ում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Ագզամովի հիշատակին նվիրված «Տաշքենդ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 12 երկրների 73 շախմատիստներ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարում ամենաբարձր դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մասնակիցների թվում է նաև վերջերս Իրանում մի շարք մրցաշարերում հաջող հանդես եկած երիտասարդ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը: Երեկ կայացած առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթանակներ տոնեցին:

| | |
632 | 0
Facebook