Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պնդում են, որ ևս երկու ամսով երկարաձգվի կալանավորումը». Հայկ Ալումյան

14:55, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Պնդում են, որ ևս երկու ամսով երկարաձգվի կալանավորումը». Հայկ Ալումյան

«Նիստը հետաձգվեց մինչև վաղը ժամը՝ 10:00-ն: Էս ամբողջ ընթացքում քննիչը ներկայացնում էր իր միջնորդությունը, որից հետո դատախազներն իրենց դիրքորոշումն էին հայտնում: Մի քանի ոչ պարզ դրվագներ կային, փորձեցինք պարզաբանումներ ստանալ. սա էր ամբողջը... Պնդում են, որ երկու ամիս ժամկետով երկարաձգվի կալանավորումը, նույն փաստարկներն են բերվում, որ եթե ազատության մեջ լինի, կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել դրան: վաղը մեր գնահատականները կհնչեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք՝ դատարանն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը: Այսօրվա նիստին Քոչարյանը չէր մասնակցում:

4866 | 0
Facebook