Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ապամոնտաժումն անսպասելի չէր կարող լինել սրճարանատերերի համար»․ Հակոբ Կարապետյան

14:45, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Ապամոնտաժումն անսպասելի չէր կարող լինել սրճարանատերերի համար»․ Հակոբ Կարապետյան

«Փետրվարի 13-ին ուղարկվել է ծանուցում այս տարածքի տնտեսվարողներին՝ խնդրանքով, որ ողջամիտ ժամանակահատվածում ազատեն իրենց գույքը և ինքնակամ մաքրեն տարածքն այդ կառույցներից։ Ողջամիտ ժամկետն անցել է, այսինքն՝ անսպասելի չէր կարող լինել այս գործողությունները»,- լրագրողներին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով Օպերայի տարածքում է։

Նա նշեց, որ տարվա ընթացքում կանաչապատման հետ մեկտեղ անցկացվելու է նաև բաց մրցույթ, որի ժամանակ կորոշվի տարածքի ճարտարապետական դիմագիծը։ «Այս ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն կանչապատումը, այլև հարակից ճարտարապետական ձևավորումը, ինչպես նաև՝ Օպերայի տանիքը անտենաներից մաքրելու գործընթացը»,- ասաց Հ․ Կարապետյանը՝ հավելելով, որ այս փուլում քաղաքապետարանն, ընդամենը, ազատում է տարածքը՝ կանչապատում իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանն սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները, ինչի դեմ բողոքի ձայն են բարձրացրել սրճարանատերերը։

| | |
1776 | 0
Facebook
COMMENT.am