Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Գ. Ծառուկյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին

12:35, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Գ. Ծառուկյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը՝ ասել է. «Դա միակողմանի հայտարարություն էր, որը չէր բավարարում մեր ժողովրդին, դա անընդունելի որոշում էր»: Նրա խոսքով՝ հայկական կողմից լիարժեք պատասխան չտրվեց այդ հայտարարությանը. «Ալիևը, դա, ասենք թե, լիարժեք ընդունեց, ասենք թե, Մինսկի խմբի հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք պատասխանը չկար... Էն, ինչ սպասում էր հանրությունը, թերի մնաց: Այսօր հայ ժողովուրդը, արցախցին խնդիրը վաղուց լուծել է, միջազգային նորմերը պահելով դե ֆակտո հայտարարել է որպես անկախ պետություն... Հիմնական խնդիրը, եթե Ադրբեջանը 20 տարի նստած լռում էր, այսօր բարձրաձայնում է, ու ոչ մի խաղաղ բանակցության մասին չի խոսում: Դրա համար մեր ժողովրդի ապագայի խնդրով պետք է ազգովի միասնական լինենք, համախմբվենք»:

| | |
1942 | 0
Facebook
COMMENT.am