Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը՝ Արցախում Նիկոլ Փաշինյանի ելույթին

11:05, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը՝ Արցախում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանցի պաշտոնյան, մասնավորապես, ասել է. «Հայաստանի վարչապետը վերջ է դրել բառախաղին՝ բարձրաձայնելով Ղարաբաղի հայության գաղափարը, ասելով, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե ժողովուրդ են, այլ՝ հայ համայնք: ՀՀ վարչապետը, ով հայտնում է, որ վաստակել է ժողովրդի վստահությունը, ճիշտ ժամանակն է քաղաքական կամք դրսևորելու: Քանզի երկիրը, որը հայտարարում է խաղաղասիրության մասին, չի կարող օկուպացնել այլ երկրի տարածքները... Ադրբեջանի ատարածքային ամբողջականությունը ոչ մի դեպքում չի կարող քննարկման առարկա դառնալ: Կրկնում ենք՝ երկար տարիներ շարունակվող բանակցային ձևաչափը հստակ է, և ներկայացված է Հելսինկյան եզրափակիչ ակտում, որի մասին նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ իրենց վերջին հայտարարության մեջ»:

10775 | 0
Facebook