Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ

10:05, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ

Մարտի 12-ին, ժամը 23։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Երասխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 68-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E 240» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1985թ.) և «ՎԱԶ-2101» մակնիշերի (վարորդ՝ Մ. Պ., ծնված 1962թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելելը, «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ա-ն (ծնված 1993թ.) քաղաքացիների օգնությանբ տեղափոխվել է Պ. Սևակ գյուղի բուժկետ, այնուհետև՝ Արարատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

| | |
2004 | 0
Facebook