Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն, Ղահրամանյանը՝ բրոնզե մեդալակիր

03:15, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն, Ղահրամանյանը՝ բրոնզե մեդալակիր

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 89 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գարիկ Կարապետյանը և Գևորգ Ղահրամանյանը։ Մեր տղաները կանգնեցին պատվո պատվանդանի 2-րդ և 3-րդ աստիճաններին։

Գարիկը, պոկելով 137 կգ և հրելով 168 կգ, երկամարտի 305 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գևորգը, պոկելով 134 կգ և հրելով 170 կգ, երկամարտի 304 կգ արդյունքով, նվաճեց բրոնզե մեդալ։

Գարիկը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունից, բրոնզե մեդալ՝ հրումից, իսկ Գևորգը՝ փոքր բրոնզ պոկումից և փոքր արծաթ՝ հրումից։

Այս քաշային կարգի երկամարտի հաղթող դարձավ Ալի Յուսեֆը՝ 307 կգ արդյունքով։

| | |
1465 | 0
Facebook