Յակուտիայում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ամիսներ շարունակ բռնաբարել է 13-ամյա աշակերտին: Հետաքննությունը պարզել է, որ 2017-ի դեկտեմբերից 2018-ի մայիս ընկած ժամանակահատվածում նա 15 անգամ բռնաբարել է աշակերտուհուն և 14 անգամ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացրել մարզադահլիճում, իր մեքենայում և բնակարանում:
Նրա հանցանքները բացահայտվել են, երբ ծնողներն աղջկա հեռախոսում հայտնաբերել են ուսուցչի ուղարկած նամաներն ու անմիջապես դիմել ոստիկանություն:
27-ամյա տղամարդը ձերբակալված է, նա թեև չի ընդունումիր մեղքը, սակյան մի շարք համալիր միջոցներ կիրառելով ապացուցել են նրա մեղավորությունը:
Ուսուցչին արդեն հեռարել են դպրոցից, դպրոցիղեկավարությւոնը ևս պատասխանատվության կենթարկվի: