Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կինը փորձել է ծննդաբերել՝ հետևելով յութուբյան խորհուրդներին ու մահացել է

00:00, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Կինը փորձել է ծննդաբերել՝ հետևելով յութուբյան խորհուրդներին ու մահացել է

Հնդկաստանում մահացել է 26-ամյա ծննդկանն, ով փորձել է ծննդաբերել ինքնուրույն՝ հետևելով յութուբյան էջերի խորհուրդներին:

Դեպքը տեղի է ունեցել Բիլանդփուր քաղաքում: Ոստիկանություն է դիմել տանտերն ու հայտնել, որ իր կողմից վարձով տրված սենյակից, որտեղ հղի կին է ապրում, արյուն է հոսում: Ոստիկանները դուռը բացել են և տեսել հատակին ընկած կնոջն ու նորածին տղային՝ երկուսն էլ մահացած: Նրանց կողքին եղել են թելեր, մկրատ և ածելի: Կնոջ սմարթֆոնի մեջ վերջին դիտումները եղել են «Յութուբ»-ի տեսանյութեր՝ տնային պայմաններում ծննդաբերելու խորհուրդներով:

Ծննդկանի ընտանիքի անդամները պնդել են, որ նա ոչ մեկի հետ կայուն հարաբերությունների մեջ չի եղել: Հավանաբար, հղի կինը վախեցել է հասարակութան կողմից խարազանվելուց, դրա համար էլ հրաժարվել է ծննդատուն գնալուց:

Տանտերը հայտնել է, որ կինը 4 օր առաջ է այդ սենյակը վարձակալել՝ ասելով, թե իրեն հիվանդանոց գնալ օգնելու է իր մայրը:

9813 | 0
Facebook