Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրիգորյանը և Հովսեփյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

21:20, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Գրիգորյանը և Հովսեփյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, ժամանակից շուտ հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
     Հայաստանի ներկայացուցիչներից վաղը ռինգ դուրս կգա և կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի 4 բռնցքամարտիկ:

| | |
577 | 0
Facebook
COMMENT.am