Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ֆուտբոլը բոլորի համար»․ ՀՖՖ-ի աջակցությունը՝ հաշմանդամներին

17:05, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Ֆուտբոլը բոլորի համար»․ ՀՖՖ-ի աջակցությունը՝ հաշմանդամներին

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատիվ ունեցավ աջակցելու 2019 թվականի հաշմանդամություն ունեցող երկրպագուների՝ ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագրին /CAFÉ Week of Action 2019 / «Ֆուտբոլը բոլորի համար» կարգախոսով:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ:

2013 թվականից սկսած այս ծրագիրն իրականացվել է ամեն տարի՝ խորհրդանշելով հաշմանդամություն ունեցող երկրպագուների կարևորագույն դերը ֆուտբոլի տարբեր ասպարեզներում՝ մասսայական ֆուտբոլից մինչև ժողովների սենյակ:

Մենք համագործակցում ենք Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ֆուտբոլը բոլորի համար» սկզբունքով:

Այս տարի ծրագիրն իրականացվեց մարտի 3-11, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Բարձրագուն խմբի առաջնության խաղերին հրավիրվեցին հաշմանդամություն ունեցող երկրպագուներ, հանձնվեցին թեմատիկ շապիկներ, եղան ընդհանուր լուսանկարներ, իսկ թիմերի ավագները խաղից առաջ հանդես եկան ողջույնի խոսքով:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ՀՖՖ-ն իր շնորհակալությունն է հայտնում մեր հաշմանդամություն ունեցող երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար:

| | |
1143 | 0
Facebook
COMMENT.am