Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական կապրիզները չենք բավարարում». Աշոտ Ասատրյան

17:40, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Ադրբեջանական կապրիզները չենք բավարարում». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կապրիզները չենք բավարարում։ Փաստորեն ընտրեցինք երկրորդ տարբերակը, որի արդյունքում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին ու Արցախի ներկայացուցիչը պետք է ներկայացնի Արցախի ժողովրդին։ Այսպիսով Հայաստանի և Արցախի ղեկավարությունը մերժում է Ադրբեջանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն առաջարկությունը, որ բանակցությունները պետք է տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Արցախի հարցի շուրջ, երկու հայկական պետությունների ռազմական և քաղաքական ղեկավարությունը, եթե ճիշտ է գտել, որ սա է ճիշտ ճանապարհը, ապա ամբողջ հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ բոլորս պետք է այս հարցի շուրջ համախմբված լինենք»։

| | |
2507 | 1
Facebook