Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալով են վերադառնում Պերվաչուկի հուշամրցաշարից

15:45, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալով են վերադառնում Պերվաչուկի հուշամրցաշարից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։ Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարի հաղթող են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ): Լվովում հայ ըմբիշները հանդես են եկել Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ։

| | |
1086 | 1
Facebook