Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաճառքի են հանվել Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը․ գներն սկսած 1000 դրամից

14:35, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Վաճառքի են հանվել Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը․ գներն սկսած 1000 դրամից

Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
     Արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ
     Արևմտյան տրիբունա 7000-9000 դրամ

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

| | |
1360 | 0
Facebook
COMMENT.am