Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Այս հարցերին Վրաստանի նախագահը պաշտոնապես պետք է անդրադառնա». Աշոտ Ասատրյան

04:20, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Այս հարցերին Վրաստանի նախագահը պաշտոնապես պետք է անդրադառնա». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանի հրավերով Վրաստանի նախագահը մարտի 13-ին կժամանի Հայաստան։ Հույս ունեմ՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի մոռացել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում խոսում էր օկուպացրած տարածքների մասին։ Հույս ունեմ՝ նախագահ Սարգսյանը պատասխան կպահանջի նախագահ Զուրաբիշվիլիից ու Վրաստանի նախագահը կմանրամասնի, թե ինչ նկատի ուներ «Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է» ասելով։ Ի՞նչ էր ցանկացել ասել նույն հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին, երբ հայտարարում էր միանման ողբերգությունների մասին։ Այս հարցերին Վրաստանի նախագահը պաշտոնապես պետք է անդրադառնա ու արդարանա»։

| | |
1643 | 0
Facebook