Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադուրոն Թրամփին մեղադրել է Վենեսուելայի էլեկտրացանցերի վրա հարձակում կատարելու մեջ

12:45, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Մադուրոն Թրամփին մեղադրել է Վենեսուելայի էլեկտրացանցերի վրա հարձակում կատարելու մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Վենեսուելայի էլեկտրացանցերի վրա հարձակում կատարելու մեջ: «Գլխավոր պատասխանատուն Թրամփն է: Նա ասել է, որ բոլոր տարբերակները հնարավոր են ու դա այժմ կրկնում են նրա խամաճիկներն ու ծաղրածուները: Այդ հնարավորություններից մեկն էլ էլցանցերի վրա հարձակումն էր»,- հայտարարել է Մադուրոն:

Հիշեցնենք՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը և մի շարք նահանգներ հինգշաբթի հոսանքազրկվել էին: Էլեկտրաէներգիայի անջատումներ էին եղել երկրի մոտ 23 նահանգներում:

Հաջորդ օրն էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել էր, սակայն շաբաթ օրը կրկին անջատվել էր` նահանգներից մեկի էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

7804 | 0
Facebook