Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բոլորի աչքի առջև այդ միջազգային հանրությունը գործը տանում է պատերազմի». Երջանիկ Աբգարյան

14:20, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Բոլորի աչքի առջև այդ միջազգային հանրությունը գործը տանում է պատերազմի». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորի աչքի առջև այդ միջազգային հանրությունը գործը տանում է պատերազմի: Արդեն 27 տարի է, մեզանից պահանջում են վերադարձնել այն, ինչն ագրեսոր Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմի հետևանքով կորցրել է: Պահանջում են առանց որևէ զիջման վերադարձնել: Այն պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կորցրած տարածքները վերադարձնելուն, բոլորը միանգամայն կոնկրետ են: Իսկ այն, ինչ վերաբերվում Արցախին, ոչ մի կոնկրետություն չունենալով հանդերձ, թողնվում է Ադրբեջանի «բարի կամքին»: Անհասկանալի է մնում, թե ի՞նչ է այդ «միջանցքը»: Ինձ անհանգստացնում է «խաղաղապահների» ներկայությունը միջանցքում և նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, որոնք աշխարհի որևէ անկյունում երբևէ չեն կարողացել կայուն և մնայուն խաղաղություն հաստատելով վեադառնալ իրենց երկրները: Կամ էլ պաշտպանել են այն կողմին, որը աշխարհաքաղաքական ավելի մեծ «արժեք» է ներկայացնում: Անհանգստացնում է ԼՂՀ-ի կարգավիճակի անորոշությունը, որը կապվում է ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչության վերադարձի հետ և այլն և այլն: Շարունակելի»։

| | |
2233 | 0
Facebook